00:00:00

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում

23:59, 21 հոկտեմբեր 2026 Սպորտ

Հայաստանի թիմը ևս մեկ մեդալ է ապահովել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 1/4 եզրափակիչում ուկրաինացի մրցակցին հաղթել ու կիսաեզրափակիչ է դուրս եկել 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը։

Հայ բռնցքամարտիկն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև 40 կգ քաշային Նարե Շաքարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր