00:00:00

Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ

14:05, 16 հունվար 2025 Քաղաքականություն

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման  համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հայ ժողովրդի համար ծանրագույն այս օրը, երբ միջազգային ռազմական հանցագործություններ, հայկական տարածքների անպատիժ բռնազավթում, Արցախի լիակատար էթնիկ զտում կատարած Ալիևի հակահայ վարչախումբը սկսում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով «դատավարություն», իրականում՝ հաշվեհարդար իրականացնելու գործողությունը,  «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը, արտահայտելով հանրության կամքը, դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը հետևյալ պահանջներով․

Ա․ անհապաղ դիմել ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որոնք քաջագիտակ են արցախյան հակամարտության ծագմանը և ընթացքին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ Ադրբեջանի բռնապետ Ի․ Ալիևի վրա գործուն ճնշում գործադրելու և   2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրությամբ՝  Վ․ Պուտինին, Ն․ Փաշինյան, Ի․ Ալիև, ստանձնած պարտավորությամբ հայ բոլոր ռազմագերիներին և պատանդառված քաղաքացիներին, Արցախի չճանաչված Հանրապետության տարբեր տարիների ղեկավարներին, որոնց հետ անմիջաբար շուրջ 30 տարի բանակցել է միաջազգային հանրությունը և հենց ինքը՝ Ադրբեջանը, անմիջապես համախումբ վերադարձնելու արդար պահանջով։

Բ․ Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը վերաբերող որևէ հայտարարություն կատարելը, ընդհակառակը՝ հարկ է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել Արցախյան հակամարտության կարգավորման համար ստեղծված այս միջազգայնորեն ճանաչված հաստատությունը, որպեսզի շարունակի գործել։

Գ․ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական որևէ սակարկությամբ, թեկուզ և «խաղաղություն» կոչվող պայմանագրի ստորագրման նախապատրաստմամբ։  Հայաստանի իշխանությունը պետք է գիտակցի, որ սեփական պետության ու ժողովրդի իրավունքները զիջելով՝ ոչ միայն չի կանխում նոր ռազմական հարձակումները, այլ ամեն անգամ ավելի է մոտեցնում, քանզի Ադրբեջանին ժամանակ և հնարավորություն է տալիս նոր հանցագործություններ գործելու համար։ Անպատժելիությունն ու հայկական կողմից միակողմանի զիջումները թողտվություն են ֆաշիստական նպատակներ և գործելակերպ որդեգրած  ադրբեջանական ներկայիս իշխանության համար։

Դ․ ՀՀ- ն 4 հայց ունի ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 1 հայց՝ Միջազգային քրեական դատարան, որոնք պարունակում են Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիների ու զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև որպես մարդկության դեմ հանցագործություն դասակարգված ոճրագործությունների հստակ ապացույցներ։ Անթույլատրելի է դրանք հետ կանչելու վերաբերյալ անգամ որևէ հայտարարություն ՀՀ վարչապետի կողմից։ 

Հրաժարվելով  միջազգային ատյաններում ՀՀ իրավական հայցերից, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիներին դարձնում է Ադրբեջանի հաշվեհարդարի թիրախ, որը հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր