00:00:00

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:48, 16 հունվար 2025 Հասարակություն

Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ-ից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանել է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31