Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների զինվորական ստորաբաժանումներ:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության յոթ երկրների զինվորական ստորաբաժանումներ, որոնցից 10-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը»։
Բելոուսովը հավելել է, որ 370 բնակավայրերում զինվորականների մասնակցությամբ կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ։ Նա նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում կա մոտ 7 հազար վետերան։