Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ, տեղեկացնում է DW-ն:
Նշվում է, որ «ադրբեջանական գործով» մեղադրյալներն են Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները։ Նրանցից մեկին մեղադրում են կաշառք ստանալու, մյուսին՝ պաշտոնյաներին կաշառելու համար ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին որոշումների կայացման վրա ազդելու նպատակով։
Հաղորդվում է նաև, որ, ըստ քննության տվյալների, Լինտները, որը 2010 թվականից աշխատել է ԵԽԽՎ-ում, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։ Ֆիշերը, որը նույնպես ԵԽԽՎ-ում է 2010 թվականից, հանդես է եկել Ադրբեջանին ձեռնտու ելույթներով, ինչի դիմաց ստացել է 21,800 եվրո կաշառք։