Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել Հայաստանի հետ համագործակցությանը՝ Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին. 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելու՝ Հայաստանի Կառավարության որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախաձեռնություն:
«Հայաստանի Կառավարության որոշումը մենք համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը:
Նա նաև ընդգծել է, որ չնայած ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկման գործընթացի մեկնարկին՝ Հայաստանը շահագրգռված չէ կորցնել ԵԱՏՄ երկրների շուկաները։