Պաշտպանության ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում, այն ամրապնդում է ընդհանուր անվտանգությունը, «Ռիա Նովոստի»-ին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Չնայած որոշ լրատվամիջոցների հակառակ պնդումներին, այս փոխգործակցությունը ուղղված է ոչ թե սպառնալիքի առաջացմանը, այլ ընդհանուր անվտանգության ամրապնդմանը և մարդկային արժեքների պաշտպանությանը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։