00:00:00

Միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը ՀՀ տարածքում. Բլինքեն

22:57, 14 հունվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։

«Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում:

Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի միջուկային անվտանգության և էներգետիկայի ոլորտ։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ ենք ուղարկելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն»,–հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նաև նշեց, որ իրենք աշխատում են Հայաստանի հետ նաև պաշտպանության և անվտանգության բնագավառում՝ աջակցելու ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը:

«Մենք միտված ենք ամրապնդել ՀՀ ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում»,-ասաց Բլինքենը:

Ի պաատասխան՝ Միրզոյանը նշել է. «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր