Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։
«Սակայն այստեղ երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում։