00:00:00

Ջրծաղիկի պատվաստանյութի առաջին խմբաքանակը ընդունման փուլում է. Անահիտ Ավանեսյան

12:47, 14 հունվար 2025 Հասարակություն

2024-ին իրականացրինք ջրծաղիկի պատվաստանյութի գնման գործընթացը: Տարվա ավարտին մեզ հանձնվեց պատվաստանյութի խմբաքանակը, սակայն դեռ խմբաքանակն ընդունված չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը, և երբ կավարտվի հանձնման-ընդունման փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում:

Վստահ եմ, որ առաջիկա փետրվար ամսից սկսած՝ մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ ջրծաղիկը սեզոնին բավականին խնդիրներ է առաջացնում երեխաների շրջանում մանկապարտեզներում տարածվածության առումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր