Հայաստանում 2024 թվականին մետապնևմավիրուսի դեպքեր չենք արձանագրվել, այս տարի դեռևս չկան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարությունն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, թե Հայաստանում վիրուսի տարածման ինչպիսի ռիսկեր կան։
«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, թե կորոնովիրուսի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, անհանգստացնող խնդիր չունենք, բայց պետք է հասկանանք, որ սեզոնային ակտիվության ավելանալու ռիսկը դեռ կա»,- նշեց Ավանեսյանը։