«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին կուժգնանան:
Շաբաթ օրվանից սկսած կանխատեսվում են քամիներ՝ 35-ից 50 մղոն/ժ արագությամբ, պոռթկումները՝ մինչև 60 մղոն/ժ հասնելով առավելագույն արագության շաբաթ գիշերը մինչև կիրակի կեսօր, այնուհետ թուլացում մինչև երկուշաբթի»,- հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավար Լևոն Ազիզյանը։