ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տունը։ Գրում է NBC News-ը։
Նրա ելույթը կհնչի Օվալաձեւ կաբինետից, տեղ, որտեղ սովորաբար տեղի են ունենում հանդիսավոր արարողությունները եւ հաղորդվում են կարևոր լուրերը։
Սպիտակ տունը չի տեղեկացրել լրացուցիչ մանրամասներ այն մասին, թե ինչի մասին է խոսելու ԱՄՆ նախագահը։
Բայդենի ելույթը տեղի է ունենալու նրա քաղաքական մրցակցի՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մոտ մեկ շաբաթ առաջ։