00:00:00

ԱՄՆ-ը 25 միլիոն դոլար է առաջարկում Վենեսուելայի նախագահ Մադուրոյին ձերբակալելու հնարավորություն տվող տեղեկությունների համար

09:33, 11 հունվար 2025 Աշխարհ

ԱՄՆ-ը հայտարարել է 25 միլիոն դոլար պարգևավճար Վենեսուելայի առաջնորդ Մադուրոյի ձերբակալության համար, ով այսօր սկսեց իր երրորդ նախագահական ժամկետը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Որոշումը, ինչպես նաև Վենեսուելայի առաջնորդի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը հայտարարվել է Մադուրոյի՝ երրորդ անգամ նախագահական երդում տալուց հետո։

ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին մեղադրում են թմրանյութերի մաքսանենգությանը ներգրավվածության մեջ։ Նախկինում նրանք 15 մլն դոլար պարգևատրում էին առաջարկել՝ նրան ձերբակալելու հնարավորություն տվող տեղեկությունների համար։

ԱՄՆ-ը, ԵՄ-ն և շատ այլ երկրներ չեն ճանաչում Մադուրոյին որպես ընտրությունների օրինական հաղթող և երկրի նախագահ են համարում ընդդիմության առաջնորդ Էդմունդո Գոնսալեսին, ով արդեն հեռացել է երկրից, քանի որ ձերբակալման մտավախություն ունի։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր