Մալիբուում գտնվող իմ տունն ավերվել է հրդեհից: Այս մասին սոցցանցերում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում երկար ժամանակ մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները՝ լուրջ վնասներ պատճառելով տարածաշրջանին։ Զոհերի թիվը հասել է 10-ի: