ԱՄՆ-ում դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի լռության համար վճարումների գործով: Նիստի ընթացքում ընտրված նախագահը հայտարարել է իր «բացարձակ անմեղության» մասին:
Ավելի ուշ նա արձագանքել է որոշմանը՝ գրելով․ «Խայտառակություն է»։ Նա խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը:
Նշենք՝ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնը կստանձնի քրեական հանցագործությունների դատվածությամբ: