19-ամյա կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի հետ: Այդ մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ խաղացողի հետ համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Հարությունյանը վարձակալությամբ կվերադառնա Ձերժինսկի «Արսենալ»:
Նա «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է: Երկաթուղայինների երիտասարդական թիմի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 19 խաղի, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: 2023 թվականին երիտասարդական թիմի հետ հաղթել է Երիտասարդական ֆուտբոլային լիգան:
2024 թվականի մարտին Հարությունյանը տեղափոխվել է Ձերժինսկի «Արսենալ»՝ հետգնումի տարբերակով: Ակումբի կազմում մասնակցել է 30 խաղի։
Բացի այդ, Հարությունյանը Հայաստանի Մ19 պատանեկան հավաքականի խաղացող է,մասնակցել է երկու խաղի։