00:00:00

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ

17:15, 10 հունվար 2025 Աշխարհ

Բելառուսը ծանուցել է արևմտյան երկրներին 2025 թվականին Ռուսաստանի հետ «Զապադ-2025» համատեղ զորավարժությունների անցկացման մասին, հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարի՝ միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռեվենկոն։

««Զապադ-2025» զորավարժությունները վերջին տարիների ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու՝ 13 000-ից ավելի զինվորականների ներգրավմամբ։ Մենք պարտավոր էինք և արդեն ծանուցել ենք Վիեննայի փաստաթղթի մասնակից բոլոր պետություններին՝ զորավարժությունների անցկացման մասին»,- ասել է ՊՆ պաշտոնյան։

Ռեվենկոն հայտնել է, որ դաշնակից երկրներից պատվիրակություններ են հրավիրել՝ դիտարկելու զորավարժությունները։

Ռուսաստանի ու Բելառուսի մասնակցությամբ այս լայնամասշտաբ ռազմավարական  զորավարժությունների անցկացման մասին ազդարարվել էր դեռևս 2024-ի հոկտեմբերին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր