00:00:00

Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան

16:53, 10 հունվար 2025 Բլոգ

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է կործանարար քաղաքականությունը, որը քայլ առ քայլ քանդում է Հայաստանի պետականության հիմքերը։ Նրանք արդեն քայքայել են մեր հզոր բանակի մեծ մասը, խարխլել ազգային արժեհամակարգը, անտեսել անվտանգության և դիվանագիտության առանցքային հենասյուները։ Արցախը հանձնվեց, իսկ Հայաստանի սուվերեն տարածքները մաս առ մաս կորցնում են իրենց պետական պատկանելությունը։

Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ձախողել է երկրի կենսական ուղղությունների զարգացումը, այլև նպաստել է Հայաստանի դիմադրողականության ամբողջական անկմանը՝ ապահովելով հայ ժողովրդի շահերին չհամապատասխանող գործընթացներ։ 2025 թվականը  նրանց համար կարծես հայտարարվում է որպես տնտեսության և անվտանգության վերջնական անկման տարի։

Այսօր նրանք նախաձեռնել են Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ՝ ԵՄ անդամակցության հարցը, որը հղի է ծանր հետևանքներով։ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ լիիրավ անդամ։ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում կործանվում է այն ամենը, ինչը տարիներ շարունակ ստեղծվել է դիվանագիտական խելամիտ և բալանսավորված քաղաքականությամբ։

ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատումը կհանգեցնի էներգակիրների և պարենային ապրանքների գների կտրուկ աճի, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի մինչև 80%-ով։ Հայաստանի գործարար հատվածի մեծ մասը կսնանկանա, և այդ ամենի միակ «հաջողությունը» կլինի այն, որ նրանք կկարողանան իրենց սննանկության փաստը դիմավորել, օրինակ, Բարսելոնայում կամ Նեապոլում՝ ԵՄ առանց վիզայի համակարգի շնորհիվ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր