Այս տարվա ընթացքում կեղծ դիպլոմով գործունեություն ծավալելու 7 դեպք է բացահայտվել: Նախկինում չի եղել, որ տեսչական մարմինը բացահայտի նման դեպք: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը:
«Երբ մենք բացահայտում ենք նման դեպք, նշանակում է՝ այդ մարդու փաստաթղթերը գործունեություն իրականացնելու համար ոչ պատշաճ են, դիմում ենք լիազոր մարմին, որ այդ մարդու մասով լիզենցիայի կասեցում լինի, ինչպես նաև համապատասխան մարմիններին նույնպես տեղեկատվություն ենք տալիս»,- ասաց նա: