00:00:00

Արտաքին հետախուզական ծառայության կայացման ընթացքը բավարար եմ գնահատում. Քրիստինե Գրիգորյան

15:20, 10 հունվար 2025 Քաղաքականություն

Արտաքին հետախուզական ծառայության կայացումն ընթացքի մեջ է, այս օրենսդրական փոփոխությունը դրա ապացույցն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը՝ պետաիրավական հարցերով հանձնաժողովում Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

«Մենք վերջերս առիթ ենք ունեցել այդ մասին խոսելու 2025 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում խոսելու՝ փակ ռեժիմում։ Այդ ժանամանակ հնարավորություն եմ ունեցել առավել մանրամասն այդ մասին խոսելու։ Բաց ռեժիմով կարող եմ ասել, որ ծառայության կայացման գործընթացը ընթացքի մեջ է։ Ասել, որ շատ գոհ ենք կամ դժգոհ ենք՝ այդպես չէ։ Համարում եմ բավարար»,-ասաց Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր