00:00:00

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել

20:28, 09 հունվար 2025 Բլոգ

Չնայած Երևանի քաղաքային իշխանությունները միասնական տոմսային համակարգի ներդրման շուրջ ակտիվ ծանուցումներ են իրականացնում ու հանրությանը պատրաստում փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի գների թանկացմանը՝ ավագանու ընդդիմադիր անդամները պնդում են, որ այս առնչությամբ իրենց պայքարը դեռ ավարտված չէ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հունվար ամսին Երևանի ավագանու հերթական նիստ նախատեսված չէ, եւ այս պահին քննարկում են, թե ինչպես կարող են հարկադրել քաղաքային իշխանությանը քննարկել իրենց նախագիծը։ «Գուցե անհրաժաշտություն լինի հրավիրել Երևանի ավագանու արտահերթ նիստ և մեր նախագծերը բերվեն քննարկման։ Մեզ համար սա շատ կարևոր է»,- ասաց տիկին Աբգարյանն՝ ավելացնելով. «կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 50.000 քաղաքացիների նախաձեռնությանը իրենք իրավունք չունեն դեմ լինելու՝ նկատի ունենալով ԵՄ-ին անդամակցելը։ Մեզ մոտ 75 000 քաղաքացի է նախաձեռնությամբ հանդես գալիս, սա ապացուցում է, որ իրենք պարտավոր են այս նախագիծը քվեարկության դնել»։

Աբգարյանի փոխանցմամբ՝ այս պահին դեռ քննարկումներ են ընթանում և ընդդիմադիրները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են դա իրագործել, քանի արտահերթ նիստ հրավիրվելու դեպքում անգամ իշխող ուժի ներկայացուցիչները կարող են չգալ նիստին ու տապալել այն։

Նա ընդգծեց, որ իրենց նախագիծը չի մերժում այն փաթեթները, որոնք առաջարկվում են։ «Ազգային առաջընթացը, պարզապես ավելացնում է ևս մեկ կետ՝ առաջարկելով թողնել հնարավորություն վճարել 100 դրամ՝ 1 ուղևորության համար, հետևապես, եթե անգամ իրենց նախագիծը ավագանու նիստ բերվի փետրվարի 11-ի հերթական նիստին, ապա շատ էլ ուշացած չի լինի։ Իհարկե, ճիշտ լիներ, որ հունվարին քննարկվեր, մենք դրա համար էլ այս պահին շարունակում ենք քննարկումներ իրականացնել՝ հարկադրելու արտահերթ հրավիրել ու բերել մեր նախագիծը քննարկման»

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ ասաց, որ իրենց պայքարն ու հակազդեցությանը չի դադարել ու առաջիկայում կհայտնեն իրենց նախապատրաստվող քայլերի մասին։ «Ինչ մնում է Միասնական տոմսային համակարգին անցմանը՝ սա շատ մեծ կապ չունի գնի հետ, միասնական տոմսային համակարգի ներդրումը պետք է լինի, որպեսզի ստվերը վերանա, բայց մեր հակազդեցությունը գներին՝ դեռ լինելու է, սեղմ ժամկետում կասենք, թե ինչ ենք նախապատրաստում»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր