Դեռ Ամանորից առաջ, ինձ պատկանող NEWSPRESS.am լրատվական կայքի թղթակիցը զանգահարել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լուսինե Մելիքսեթյանին։ Հիշեցման կարգով նշեմ, որ Մելիքսեթյանը ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի կինն է։
Լրագրողի հարցին ի պատասխան, վերջինս ասում է, թե՝ «դեղին մամուլ»-ի հարցերին չի պատասխանի։
Նա մասնավորապես ասել է․
«Չեմ պատրաստվում, ճիշտն ասած, ձեր նման դեղին մամուլի հետ շփվեմ, հաջողություն»։
Հաշվի առնելով, որ Նորք-Մարաշ վարչական շրջանը պատկանում է Երևան քաղաքին, այսինքն՝ հիշյալ աշխատակցուհին աշխատում է քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կառույցում, ուստի առաջարկում եմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին` պարտավորեցնել տիկնոջը հրապարակավ ներողություն խնդրել՝ լրատվամիջոցը «դեղին մամուլ» կոչելու համար։
Միևնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ ես հանդես եմ գալիս որպես անհատ, շարքային քաղաքացի, ում ֆեյսբուքյան էջի գրառումները չպետք է նույնացնել կայքի հրապարակումների հետ ու որակումներ տալ լրատվամիջոցին:
Պարզ է, որ տիկինն անձամբ ինձնից է սրտնեղած ու տեղ գտած հրապարակումների համար չէ «դեղին մամուլ» որակումը: Իսկ լրատվամիջոցի համար այն հնչում է որպես վիրավորանք։
Ի վերջո, եթե տիկինը չէր ցանկանում պատասխանել հարցերին, ապա թող պարզապես անջատեր հեռախոսը՝ առանց անտեղի ու անհիմն որակումների ու վիրավորանքի։
NEWSPRESS.am կայքի հիմնադիր տնօրեն՝ Արիանա (Արմենուհի) Հովսեփյան