Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երշախավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և Ասլանյանի նամակագրության հրապարակմանը։
Նա նշեց, որ Ասլանյանը եղել է դպրոցական տարիներին «Հայոց պատմություն» առարկայի իր բուհական կրկնուսույցը։
«Այդ օրը ես իրեն նման նամակ գել եմ, ինքը զանգահարել է և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն, հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել և որոշել է, որ իրեն օգնեմ որոշակի տեքստ ուղարկվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, որը ինքը հրապարակել է։ Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել, բայց ինձ հետաքրքրել է պատճառը»,-ասաց նա։
Հայրապետյանը նշեց, որ Ասլանյանն իր հետ կիսվել է, որ զղջում է այդ հայտարարության համար։ «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»,-ասաց Հայրապետյանը։
Ըստ նրա՝ Ասլանյանի հետ այդ ամենից հետո չի խոսել. «Առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում որևէ առիթով շփում իր հետ»։