Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում: Տվյալ դեպքում առանցքայինը ոչ այնքան բովանդակությունն է, որքան պահի ընտրությունը: Եվ չի բացառվում, որ խիստ անհանգստացած են Արցախի Հանրապետության սահմանադրական մարմինների՝ նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը, որպես այդ մարմինների իբր վերջնական լուծարում դիտելու նենգ ակնկալիքով: