00:00:00

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան

13:54, 09 հունվար 2025 Քաղաքականություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից մի հատված և գրել. «Կրթվելը նորաձև է արշավի նպատակը այս և այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է»։

 

«Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաեւ ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը, որի հիմքում պարզ մարդկային վախն է։

 

Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար։ Արդյունքում, մտքի միակ արգասիքը շարունակում է մնալ Հյուսիսից փրկություն աղերսելը։

 

Կրթվելը նորաձեւ է արշավը այս մտքի հեղինակին եւ տգիտության բանակի բոլոր մյուս անխոնջ մարտիկներին հորդորում է այնքան կրթվել, մինչեւ գլխում նոր միտք կառկայծի, գոնե թե՝ փրկվելու եւ մազապուրծ լինելու նոր տեսլական»,-գրել է Աննա Հակոբյանը։

 

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառումով արձագանքել է Աննա Հակոբյանին։

 

«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով եւ ցուցադրելով աննախադեպ անվախություն՝ անմիջապես բլոկել է ինձ:

 

Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր