00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ տեղակալը Գրոնոյին բողոքել է հայերի «սպառազինվելուց»

23:33, 08 հունվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ: 

Ըստ աադրբեջանական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝  Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ 

Մամեդովն ընդգծել է, թե Հայաստանում, իբր, «ԵՄ առաքելության գործունեությունը և սպառազինումը խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական օգնության հաշվին չեն ծառայում հենց այդ աշխարհին, այլ հակառակը, նման գործողություններն ուժեղացնում են ռևանշիստական տրամադրություններն Ադրբեջանի դեմ»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մագդալենա Գրոնոն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր