00:00:00

Ալիևի նպատակը խաղաղությունը չէ, նա գալիս է մեր տան վրա, իսկ մենք դեռևս չենք լրջանում․․․

23:17, 08 հունվար 2025 Բլոգ

Նորայր Նորիկյանը գրում է․
 
Դուք զգացե՞լ եք, թե ինչ աստիճանի է լկտիացել ու սանձարձակ դարձել Ադրբեջանի նախագահ Ալիևը։
Այսօր Բայդենի վարչակազմին էր քննադատում, երեկ Իրանից էր պահանջում ներողություն խնդրել, մի քանի օր առաջ, պատեհ առիթն օգտագործելով՝ Ռուսաստանից էր պահանջում ներողություն խնդրել, վերջին ամիսներին, ամենակոպիտ ու գռեհիկ ձևով է արտահայտվում Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի հասցեին, երեկ մեզ անվանում էր ֆաշիստական պետություն ու սպառնում ոչնչացնել․․․
Համաձայնե՛ք, որ գործ ունենք պատերազմի արդյունքներով արբեցած, իրականության զգացողությունը կորցրած մի տարածաշրջանային բռնապետի հետ, ով իրական սպառանալիք է դարձել ոչ միայն մեզ համար, այլև տարածաշրջանի հարատև խաղաղ գոյակցության համար․․
Մենք լեզու դրեցինք Ալիևի բերանը, ու մենք չենք մտածում նրա լեզուն կտրելու մասին․․․
Անկախ քաղաքական կոնյուկտուրայից, անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից, անկախ ներկա ու նախկին ռեժիմների գզվռտոցներից, լսե՛ք, պետությունը մեկն է, և այդ պետությունը հայտնվել է վտանգի առաջ։
Պետք է սթափ վերլուծելով, շրջահայաց որոշումներ կայացնելով՝ գտնել Ալիևի դեմ հակախաղն ու փորձել կառավարելի դարձնել թշնամությունը։
Միայն ապուշը չի հասկանա, որ Ալիևի նպատակը խաղաղությունը չէ, նա գալիս է մեր տան վրա, իսկ մենք դեռևս չենք լրջանում․․․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր