00:00:00

Եւ նույնիսկ ներում եմ մի կնոջ, որ այսօր, ինձ ցավացնելու համար ինձ առաջարկեց արտասանել մի մաքին... Նազարյան

22:00, 08 հունվար 2025 Բլոգ

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը 
 
Հաճախ եմ մտածում` ինչպե՞ս դիմացա, մնացի կանգնած։ Ու ամեն անգամ հասկանում եմ, որ իմ ընտանիքը, այդ թվում Աբգարս է ինձ ուժ տալիս։
Այսօր արդեն չորս տարի է ինչ Աբգարիս ճանապարհեցինք Երկինք։
Ու այսօր ես իմ Աբգարի հետ զրույցում ասացի` Աբգար, պատերազմից հետո եւ ոչ մի հետեւություն, կրկին հաղթում է նյութը եւ մոլագարությունը, եւ ամենասարսափելին` մեծ հերթ է, թե ով ավելի վատ կանխատեսում կանի Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ։
Ես այս խելակորույս միջավայրում հաճախ կորցնում եմ հավատը, որ մեր ազգը կհաղթահարի այս ամենը, բայց Դու ու մեր մյուս նահատակները ինձ սթափեցնում եք ու ուժ տալիս, ասելով` Մ՞ԻԹԵ ՄԵՆՔ ԶՈՀՎԵՑԻՆՔ, ՈՐ ԴՈՒՔ ԿՈՐԾԱՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
Եւ ես կրկին ուժ եմ ստանում, չեմ նեղանում խելագարության ծովում լող տվող ու ինձ դատապարտող իմ ընկերներից, իհարկե, ներում եմ նրանց, եւ կարեւոր չէ, թե ես ներում եմ մինչ ներողություն խնդրելը։ Վստահ եմ, որ եթե այդ ներողությունը բարձր չհնչի, ապա գոնե իրենց մտքում կհնչի։
Եւ նույնիսկ ներում եմ մի կնոջ, որ այսօր, ինձ ցավացնելու համար ինձ առաջարկեց արտասանել մի մաքին...
Ի վերջո մեզ ներողը Աստված է։
Աբգար, դու այնքան ուժեղ ես, որ ինձ անսահման ուժ ես տալիս, որ կարողանամ ներել։ Եւ ոչինչ, որ իրենց քրիստոնյա համարողները դեռ չգիտեն ինչ է ներելը եւ ներումը։
Ու ես հանուն քեզ Աբգար, հանուն Հայկազի, Վարդանի, Գոռի, Սամվելի, Դավիթի, Ազատի, Արամի, Արմանի, հազարավոր մյուս տղաների կռիվ եմ տալու հանուն բանական, արժանապատիվ, քթածակ ունեցող ու լավատեսությամբ լցված ուժեղ Հայաստանի համար։
Եւ վստահ եմ, շատ շուտով ամաչելու են բոլոր նրանք, ովքեր հանուն չգիտեմ ում ու ինչի մրցում են հոռետեսական կանխատեսումների մեջ։
Աբգար ջան...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր