00:00:00

Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի

21:39, 08 հունվար 2025 Աշխարհ

 

 

Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ զեկույցներից մեկում: Տեղեկությունը հայտնել է «‎The Jerusalem Post‎»‎‎-ը, փոխանցում է ermenihaber.am-ը:

Իսրայելի կառավարության կողմից հիմնված վերոհիշյալ կոմիտեն զգուշացրել է, որ օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի նկրտումները կարող են բերել Իսրայելի հետ լարվածության աճին, որն էլ հնարավոր է վերածվի հակամարտության։

«Սիրիայից եկող վտանգը կարող է վերածվել ավելի մեծ վտանգի, քան իրանականը»,- շեշտվում է զեկույցում։

Նշվել է, որ կոմիտեն առաջարկությունները ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին՝ կոչ անելով մշակել համապատասխան ռազմավարություն:

Կոմիտեն առաջարկել է նաև առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:

«Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում էական փոփոխությունների։ Դե Իրանը վաղուց մեր ամենամեծ սպառնալիքն է, բայց ի հայտ են գալիս նոր ուժեր, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի։ Այս զեկույցը մեզ ցույց է տալիս ճանապարհային քարտեզ՝ ապահովելու Իսրայելի ապագան»,- նշել է Նեթանյահուն:

Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համատեքստում առաջարկվել է ձեռք բերել լրացուցիչ F-15 ամերիկյան արտադրության կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, արդիականացնել եղած ՀՕՊ համակարգերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր