00:00:00

Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

21:22, 08 հունվար 2025 Աշխարհ

 

 

Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել;

Սաբերիո գյուղի տներից մեկում հունվարի 5-ին բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել: Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը խառնել է բենզինի հետ, ինչի հետևանքով տանը հրդեհ է բռնկվել։

Վրաստանի տարածքում հունվարի 9-ին պետական կառույցներից կիջեցվեն պետական ​​դրոշները։

Աբխազիայում հունվարի 6-ին սուգ էր հայտարարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր