Ադրբեջանի նախագահ Ալիևը Իրանի ԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
«Անթույլատրելի է արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանային հարցերում։ Ադրբեջանը հանդես է գալիս 3+3 ձևաչափի օգտին»,- նշել է նա։
Ալիևը նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի պետությունների կողմից։