00:00:00

Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ

17:09, 08 հունվար 2025 Քաղաքականություն

Կա համակարգ, որն ունի թերություններ, ընդունում եմ. հրավիրված ասուլիսին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ միաժամանակ հավելելով, որ այն հայտարարությունները, թե կոլապս է, համակարգ գոյութուն չունի, սխալ են, քանի որ այս պահի դրությամբ տրանսպորտի 161 085 վճարում է կատարվել։

«Գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել 161 085 հոգու»,-ասաց նա։

Ի պատասխան հարցին՝ ի՞նչ է սպասվում քաղաքացուն, եթե տեխնիկական խնդիրներ են առաջանում, Telcell ապարատը կտրոններ չի տալիս, քաղաքացին մեղավորություն չունենալով՝ ստիպված է նստել տրանսպորտ և առանց վճարելու իջնել՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ կա ալտերնատիվ տարբերակ՝ հավելված քաշել կամ բանկային քարտով օգտվել։

«Որևիցե քաղաքացու, որ չի կարողացել վճարել՝ համակարգն է խափանվել կամ կտրոն չի տրվել, ոչ մեկ չի ասել՝ իջի։ Եթե կան առանձին դեպքեր, մենք դեպքի հետևից կգնանք։ Տեսչային տրամաբանությունն, իհարկե, կա, բայց դրա մասին ակտուալ է խոսել, երբ ներդրման պրոցեսն անցել ես, բոլորը գիտեն օգտվել ճիշտ ձևով»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր