Խաղաղության պայմանագրի շուրջ մեր հերթական առաջարկը Բաքու ենք ուղակել ենք 1.5 ամիս առաջ։ Առայժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը։
«Կհիշեք, որ մենք օգոստոսին առաջարկեցինք ստորագրել համաձայնություն ունեցող 13 հոդվածները և նախաբանը։ Ադրբեջանական կողմը սա մերժեց, և այս պահին ունենք 17 քննարկվող հոդվածներից 15 համաձայնեցված կետ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ արձագանքը։ Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել, որոնք հնարավորություն կտան հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»,-ասաց նախարարը։