00:00:00

Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան

14:12, 08 հունվար 2025 Քաղաքականություն

Ադրբեջանի բռնապետը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որի արմատներն ունեն տասնամյակների պատմություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Սկսած նախորդ դարի 60-ականներից՝ Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունն ունեցել է հայտնի դրսևորումներ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում։

Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո հայատյացությունը դարձել է պետական քաղաքականության մաս՝ սկսած դպրոցական կրթությունից։

Ակնհայտ է, որ Ադրբեջանում տիրող մթնոլորտը, որը ստեղծվում է պետական քաղաքականության կողմից, տեսանելի ապագայում հեռու է խաղաղության օրակարգ ձևավորելուց։

Բաքվի բանտում գտնվող մեր ռազմագերիների առկայությունը, նրանց նկատմամբ ճնշումները, կեղծ դատավարությունները ընդամենը մի դրվագ են ալիևյան ռեժիմի դրսևորումներից։

Հայկականության վերացումը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը։

Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի Հանրապետության հզորացումը այլընտրանք չունի»,- գրել է Թանդիլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր