00:00:00

Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը. Փաշինյանը՝ Հայաստանի ֆաշիստական երկիր լինելու Ալիեւի մեղադրանքների մասին

13:12, 08 հունվար 2025 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Բաքվից հնչող մեղադրանքներին հստակ գնահատական տալու փոխարեն դրանք արդարացնող մտքեր է հնչեցրել։

Հիշեցնենք, որ ագրեսոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է ֆաշիստական պետություն լինելու մեջ, իսկ Փաշինյանն էլ ասում է, թե, այո, Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը։

«Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք»,- Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել են լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ են ստորագրել պայմանագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր