00:00:00

Արագածոտնի մարզի գյուղերից մեկում 38-ամյա կնոջը գտել են ծառից կախված. նա երկտող է թողել

11:28, 08 հունվար 2025 Հասարակություն

Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Ապարան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում ծառից կախված դի կա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 
 
Ժամանել են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ավդալյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ: 

Փրկարարները նշված բնակավայրի տներից մեկի մոտ ծառից կախված կնոջ դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 
 
Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:
 
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սաթենիկ Գ.-ն ծնվել է նշված գյուղում, սակայն ապրում է Երևանում, իսկ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը: 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր