00:00:00

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբ կունենա

16:49, 07 հունվար 2025 Հասարակություն

Հայաստանի հավաքականի 21-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը կարող է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Այս մասին երեկ հայտնել է Transfermarkt պորտալը, թեև «ասեկոսեներ» բաժնում։ Լուրին ուղեկցող գրառման մեջ նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել։

Ընթացիկ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում Հայաստանի առաջնությունում և եվրագավաթներում, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։

Սերոբյանը նաև արտասահմանում խաղալու փորձ ունի. 2023/24 մրցաշրջանում նա երկու հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի «Կասա Պիա» ակումբի կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր