00:00:00

Ամանորյա հեքիաթ Երևանում Մոսկվայի տանը. տոն երեխաների և մեծերի համար

12:38, 07 հունվար 2025 Հասարակություն

Գունեղ հեքիաթային ներկայացում Ձմեռ Պապի ու Ձյունանուշի հետ, հանդիպում ռուսական հեքիաթների հերոսների հետ, ուրախ երաժշտական ​​համարներ, զվարճալի խաղեր և մրցույթներ անիմատորների հետ, համեղ հյուրասիրություն և տաք կարկանդակներ կախարդական վառարանից… Երևանում Մոսկվայի տանը տեղի ունեցան ամանորյա ներկայացումներ, որոնք իսկական նվեր դարձան երեխաների և նրանց ծնողների համար: Ավանդական Մոսկովյան տոնածառի հանդեսների այցելուները դարձան ռուսաստանյան և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների երեխաները, դպրոցականները, մանկատների սաները, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչները և բազմաթիվ հյուրերը։

 

մոսկվայիտուն

«Այսօր երկու որդիներիս եմ բերել, երկուսին էլ ամեն ինչ դուր եկավ։ Երևանում Մոսկվայի տան տոնածառերի առավելություններից մեկն այն է, որ դրանք ռուսերեն են: Չնայած կրտսեր տղաս ի տարբերություն մեծի ռուսերեն գրեթե չգիտի, բայց կլանված դիտում էր ներկայացումը ու հարցեր չէր տալիս: Կարծում եմ՝ նա բնազդաբար հասկանում էր ամեն ինչ ու նույնիսկ պտապահել է ռուսերեն որոշ բառեր։ Թող սա լինի նրա ռուսերենին տիրապետելու սկիզբը», -  մեզ հետ զրույցում խոստովանեց Զոյա Առաքելյանը:

Երևանում Մոսկվայի տունն իր հյուրերի համար պատրաստել էր նաև ընտանեկան լուսանկարներ անելու համար գունագեղ ֆոտոգոտի և խորհրդային տարիների ամանորյա բացիկների ցուցահանդես։

«Ինձ շատ դուր եկավ գեղեցիկ լուսանկարներ անելու հնարավորությունը և հատկապես խորհրդային բացիկների ցուցադրությունը, որը կարոտախտ առաջացրեց», - իր հերթին ավելացրեց Տատյանա Օվդեևան:

Փոքրիկներն ակներև հուզված էին ու ոգեշնչված։ «Ինձ դուր եկավ ամեն ինչ՝ հեքիաթային հերոսները, նույնիսկ Կախարդ պառավը, Օձի հետ խաղերը և երգերը։ Հասցրեցի նաև լուսանկարվել Ձմեռ պապի ու Ձյունանուշիկի հետ։Իսկ ամենից շատ ինձ դուր եկան համեղ ուտեստները»,- իր տպավորություններով կիսվեց Դմիտրի Սոկոլովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր