Կարևորելով արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների ուշադրությունը՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով, ասված է մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում։
«Մարզպետի խորհրդականները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու են քաղաքացիական աշխատանք և կատարելու են մարզպետի կողմից իրավական և ֆինանսական բնագավառներում իրենց վերապահված պարտականությունները:
• բարձրագույն կրթություն իրավաբանական/ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
• մասնագիտական աշխատանքային փորձ
• Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
• Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
• Տիրապետել ՀՀ Պետական Գնումների մասին օրենսդրությանը և ընթացակարգերին
• Օրենսդրական և այլ իրավական նորմերի խորացված իմացություն
• հաղորդակցվելու և գրագետ շփվելու ունակություն
• արագ կողմնորոշվելու և ճկուն լուծումներ գտնելու, վերլուծություն կատարելու հմտություն
• պարտաճանաչ, կարգապահ
Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով