Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային վատ պայմանների պատճառով Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։