00:00:00

Արսենը նոր է վերականգնվել, բայց Ռեալ Սոսյեդադում նրա հետ հույսեր են կապում. Զախարյանի ներկայացուցիչ

14:19, 06 հունվար 2025 Սպորտ

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այս մրցաշրջանում ֆուտբոլիստի՝ «Պոնֆերադինայի» հետ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի (2:0) հայտացուցակում առաջին անգամ ընդգրկվելու մասին։ Նշենք, որ ֆուտբոլիստն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։

 

«Արսենն իրեն լավ է զգում: Զգացմունքային առումով ևս, քանի որ ընդգրկվել է հայտացուցակում և մարզվում է, պատրաստ է իրեն դրսևորել: «Ռեալ Սոսյեդադը» հույսը դնում է Զախարյանի վրա. Հասկանալի է, որ դուք ցանկանում եք նրան տեսնել խաղադաշտում, բայց նա շատ ժամանակ է բաց թողել և նոր է ապաքինվել: Ամեն ինչ կլինի»,- ասել է Գոլուբինը «Championat»-ի թղթակցի հետ զրույցում:

 

Հիշեցնենք, որ 21-ամյա Արսեն Զախարյանը 2024/2025 մրցաշրջանի առաջին կեսը բաց է թողել կոճի ջլի վնասվածքի պատճառով, որը ստացել էր հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 40 հանդիպման։ Ընդհանուր առմամբ նա խփել է մեկ գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում՝ խաղադաշտում անցկացնելով ավելի քան 1800 րոպե։

 

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր