Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում անդրադարձել է դեպի տարածաշրջան տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրին.
««Զանգեզուրի միջանցքի» թեման զուտ քաղաքական չէ, դա տեխնիկական խնդիր է, որը շատ հստակ նախադրյալներ ունի երկու երկրների միջև։ Մեր և Թուրքիայի ջանքերն ուղղված են այս խնդրի լուծմանը՝ հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև այն, որ մեզ համար կարևոր է երկու երկրների միջև բեռնափոխադրումների և տրանսպորտային ուղիների հարցը։
Հավանաբար մոտ ապագայում մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ տեղում քննարկելու այս հարցը։ Մենք հույս ունենք, որ այդ հարցն իսկապես շուտով կլուծվի»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։