00:00:00

Երևանում հայտնաբերվել է հետախnւզման մեջ գտնվող ավտոմեքենա, վարորդը փորձել է փախnւստի դիմել

12:43, 06 հունվար 2025 Հասարակություն

Երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և ավագ պարեկ Ռամոն Ալոյանի հետ Երևան քաղաքի Վերֆելի փողոցում նկատում են ամբողջովին թաղանթապատված, տեխզննություն չանցած «Mercedes E55» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և դիմում է փախուստի։

Պարեկները հետապնդել են ավտոմեքենան, որի  ընթացքում այն բախվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի և որոշ ժամանակ անց անհետացել  պարեկների տեսադաշտից:  Վարորդին պարեկները հայտնաբերել են  «Կիլիկիա» թաղամասում և  տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժին։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենան  գտնվում է հետախուզման մեջ։

Վարորդը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գաբրիելյանը, ով իր շրջապատում հայտնի «Կիլիկիացի Հիպի» մականվամբ։

Դեպքի փաստով ոստիկանություն Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր