Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանը` Քյոխը, 24News-ի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ հարցին:
«Չգիտեմ, թե նրան մեղսագրվողը պատերազմական որ դրվագին է վերաբերում, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենանվեր քաջորդի է եղել` Առաջին պատերազմում, 2016-ին, 2020-ին: Ես իրեն ճանաչում եմ` որպես հավատացյալ, քաջ մարտիկ: Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են նրան ձերբակալել, չեմ կարող ասել: Չգիտեմ` պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի անդամներն ովքեր են, ինչքանով է նրանց պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունն իրատեսական: Մեր փորձությունների, կորուստների գլխավոր պատճառն այն է, որ հեռացել ենք աստծուց»,- պատասխանել է նա: