00:00:00

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

14:56, 05 հունվար 2025 Իրավական

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին տեղեկացրեց  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։

Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են, դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին:

«Օգտվելով առիթից, պետք է նշեմ, որ ԶԼՄ մի շարք գործընկերներ սխալ, դեպքի հետ որևէ առնչությոն չունեցող տեսանյութ են տարածում»,- հավելեց նա: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր