Հայաստանը 2024 թվականի 10 ամսում՝ հունվար–հոկտեմբերին, ստացել է 84 մլն 188.8 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.2 անգամ:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հայաստան 10 ամսում ուղարկված մարդասիրական օգնության գերակշիռ մասը եղել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 63 մլն 386.8 հազար դոլարի, որը 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.2 անգամ: Էական ծավալ են կազմել նաև ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, սարքեր և ապարատները, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները:
Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ–ից՝ 44 մլն 583.4 հազար դոլարի, այն կազմում է 10 ամսում Հայաստան ուղարկված ընդհանուր մարդասիրական օգնության 53 տոկոսը: