00:00:00

Չեխական հայտնի կայքը Հայաստանը ներառել է հանգստի ամենահետաքրքիր ուղղությունների ցանկում

20:59, 03 հունվար 2025 Աշխարհ

 

Հայաստանը չեխական հայտնի Novinky.cz լրատվական կայքի կողմից ներառվել է 2025 թ. հանգստի ամենահետաքրքիր ուղղությունների ցանկում:

Ըստ հոդվածի՝ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար:

Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի, որտեղ հայտնաբերվել է ամենահին խաղողի այգին՝ Արենի-1-ը, որը թվագրվում է մ.թ.ա. 4100-4000 թվականներով: Գինու սիրահարների համար Հայաստանը առաջարկում է ոչ միայն համեղ գինիներ, այլև եզակի հնարավորություն՝ ծանոթանալու գինեգործության դարավոր ավանդույթներին:

Բացի այդ՝ հոդվածում նաև խոսվում է Հայաստանի պատմական և մշակութային գանձերի մասին: Երևանը, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, հարմար տեղակայված է երկրի հայտնի տեսարժան վայրեր այցելելու համար: Հատուկ ուշադրության են արժանացել Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռ, ինչպես նաև Սևանա լիճը, Սևանավանքը և ժայռափոր Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է:

Հոդվածում նաև նշվում է, որ Հայաստանն առանձնանում է իր համեմատաբար մատչելի գներով:

Novinky.cz-ը Հայաստանն անվանվում է քրիստոնեության բնօրրան, որը կհետաքրքրի նույնիսկ այն ճանապարհորդներին, որոնք սովորաբար չեն հետաքրքրվում հոգևոր վայրերով:

՛՛Տեղի հոգևոր ու պատմական կենտրոնները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը խոստանում են յուրահատուկ տպավորություններ յուրաքանչյուր այցելուի համար՛՛,-ասված է հոդվածում:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր