00:00:00

Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում

18:22, 03 հունվար 2025 Հասարակություն

Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայից հայտնում են Հայաստանի հավաքական թիմերում մազչական նոր նշանակումների մասին։
 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։ Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։

«Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։ Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։ Փորձառու մասնագետը այս տարիքային խմբի հավաքականի հետ արդյունավետ աշխատանքի մեծ փորձ ունի։

Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։
 
Ավագ տարիքի պատանանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում։
 
Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։
 
Առաջին անգամ հավաքականները կունենան համակարգող մարզիչ։ Այդ պաշտոնում նշանակվել է բազմափորձ Ալեքսանդր Լյուկյանովը։

Ֆեդերացիայի նախագահը հավաքականների մարզիչների առջև խնդիր է դրել կազմել 2025 թվականի մրցաշարերի նախապատրաստական պլանը և լավագույնս մասնակցել մրցաշրջան 2025–ի ստուգատեսներին», - հայտնում են ֆեդերացիայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր