00:00:00

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել

13:53, 03 հունվար 2025 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին 24News-ին հայտնեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը:

«Մահացողը միջին տարիքի՝ մոտ 50 տարեկան տղամարդ է եղել: Հանկարծամահ է եղել, թե առողջական այլ խնդիր է ունեցել, չենք կարող ասել: Անձնակազմի  և ուղևորների շարքում  եղած երկու բժիշկները  փորձել են օգնություն ցուցաբերել, ցավոք քաղաքացու ինքնազգացողությունը չի լավացել, նա մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Երևան թռչելիս: Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար»,- մանրամասնեց Դիանա Կարապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր